
Իրավունքների թվային կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են իրավունքների թվային կառավարման (DRM)
զանազան տեխնոլոգիաներ օգտագործել իրենց մտավոր սեփականությունը, ներառյալ հեղինակային
իրավունքները պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ է օգտագործում՝
DRM
-ի միջոցով պաշտպանված նյութերից օգտվելու համար: Այս սարքով կարող եք մուտք ունենալ
դեպի WMDRM 10-ով պաշտպանված բովանդակություն: Եթե որոշակի DRM ծրագիր բովանդակությունը
չի պաշտպանում, բովանդակության սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ
DRM
ծրագրով նոր DRM պաշտպանությամբ բովանդակությունից օգտվելու հնարավորությունը
դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև խոչընդոտ հանդիսանալ Ձեր սարքում արդեն իսկ առկա
DRM
պաշտպանությամբ այս կամ այն բովանդակության օգտագործման ժամկետները երկարաձգելու
առումով: Նմանատիպ DRM ծրագրի դադարեցումը չի ազդում DRM այլ տեսակներով պաշտպանված
կամ DRM պաշտպանություն չունեցող բովանդակության օգտագործման վրա:
Իրավունքների թվային կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին
տրվում է համապատասխան ակտիվացման բանալի, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու
Ձեր իրավունքները:
Եթե Ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիների
և բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք Nokia PC Suite ծրագրի
համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը: Հնարավոր է, որ տվյալների փոխանցման այլ
եղանակներ օգտագործելիս ակտիվացման բանալիները չփոխանցվեն: Փոխանցման այլ ձևերը կարող
է չփոխանցեն ակտիվացման բանալիները, որոնց վերականգնումը` բավանդակության հետ միասին,
անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության
օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից հետո: Ակտիվացման բանալիները վերականգնելու
անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիներն
ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է
նաև, որ սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք ակտիվացման բանալիներն
ու բովանդակությունը: Ակտիվացման բանալիների կամ բովանդակության կորուստը կարող է
սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայության մատակարարին:
1.