Ծրագրակազմի թարմացում
Nokia
-ն կարող է ծրագրակազմի թարմացումներ թողարկել, որոնք կառաջարկեն նոր ֆունկցիոնալ
հնարավորություններ, կատարելագործված գործառույթներ կամ բարելավված աշխատանք: Դուք
կարող եք այդ թարմացումները պահանջել Nokia Software Updater PC համակարգչային ծրագրի
միջոցով: Սարքի ծրագրակազմը թարմացնելու համար հարկավոր է ունենալ Nokia Software Updater
ծրագիրը և Microsoft Windows 2000 կամ XP գործավարական համակարգով աշխատող համատեղելի
անհատական համակարգիչ, ինտերնետի լայնաշերտ մուտք և տվյալների փոխանցման մալուխ՝
սարքը համակարգչին միացնելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և Nokia Software Updater ծրագիրը ներլցնելու համար
այցելեք www.nokia.com/softwareupdate կամ Nokia-ի Ձեր տեղական կայքը:
Ծրագրակազմերի թարմացումների ներլցումը կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների
փոխանցում ծառայության մատակարարի ցանցով: Տվյալների փոխանցման համար գանձվող
վարձի վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք ծառայության մատակարարին:
Ձեր ծառայության մատակարարը կարող է հեռախոսի ծրագրակազմի թարմացումներ ուղարկել
եթերով՝ անմիջապես Ձեր սարքի մեջ: Այս ընտրանքը կարող է առկա չլինել՝ Ձեր հեռախոսից
կախված:
Թարմացման ներլցումը սկսելուց առաջ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար չափով
լիցքավորված է, կամ միացրեք լիցքավորիչը:
Ուշադրություն. Ծրագրերի թարմացումներ տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն
ավարտված չէ և սարքը վերագործարկված չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել
նույնիսկ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով կանչեր կատարելու
համար: Նախքան ծրագրերը թարմացնելը՝ անպայման պահեստավորեք տվյալները:
■