Մուտքի կոդեր
Նախադրելու համար, թե ինչպես է Ձեր հեռախոսն օգտագործում մուտքի կոդերը, ընտրեք
Ընտրացանկ >
Պարամետրեր > Անվտանգություն:
•
Ստեղնախմբի կողպեքը (ստեղնակողպեք) կանխում է պատահական ստեղնահպումները
1.
Ստեղնախումբը կողպելու համար, երբ փեղկը բաց է,
ընտրեք Ընտրացանկ > * 3.5 վայրկյանի ընթացքում:
2.
Ստեղնախումբը բացելու համար, երբ փեղկը բաց է,
ընտրեք Ընտրացանկ > * 1.5 վայրկյանի ընթացքում:
Կանչին պատասխանելու համար, երբ ստեղնախումբը
կողպված է, սեղմել կանչի ստեղնը:
Կանչն ավարտելու կամ մերժելու դեպքում
ստեղնախումբն ինքնաբերաբար կողպվում է:
Կարող եք նաև ընտրել Ընտրացանկ >
Պարամետրեր >
Հեռախոս > Ավտոմատ ստեղնակողպեք կամ
Անվտանգության ստեղնակողպեք > Միացնել կամ
Անջատել: Եթե անվտանգության ստեղնակողպեքը
միացված է, պահանջի դեպքում մուտքագրել
անվտանգության կոդը:
•
Անվտանգության կոդը (5-10 նիշ) Ձեր հեռախոսը
պաշտպանում է չլիազորված գործածումից: Կարող եք ստեղծել կամ փոխել կոդը և այն
միացնել կամ անջատել: Եթե մոռացել եք կոդը, իսկ հեռախոսը կողպված է, հեռախոսը
սպասարկում կպահանջի, և գուցե լրացուցիչ վճարումներ պահանջվեն: Լրացուցիչ
տեղեկությունների համար դիմեք Nokia Care սպասարկման կետ կամ վաճառքի գծով
գործակալին:
•
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը պաշտպանում է չլիազորված գործածումից:
•
Որոշ SIM քարտերի հետ տրամադրված PIN2 կոդ է պահանջվում որոշակի ծառայություններից
օգտվել կարողանալու համար:
•
PUK և PUK2 կոդերը կարող են տրամադրվել SIM քարտի հետ: Եթե PIN կամ PIN2 կոդը երեք
անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրում, Ձեզնից կպահանջվի PUK կամ PUK2 կոդը: Եթե այդ
կոդերը չունեք, դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
•
Արգելման նշանաբառ (4-նիշ) է պահանջվում՝ Ձեր հեռախոսին և հեռախոսից կատարված
կանչերը սահմանափակելու համար:
•
Անվտանգության համակարգի պարամետրերը դիտելու կամ փոխելու համար, եթե դրանք
տեղադրված են, ընտրեք Ընտրացանկ >
Պարամետրեր > Անվտանգություն > Անվտանգության
համակարգի պարամետրեր:
■