Տեղեկություններ Ձեր սարքի մասին
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել EGSM 850 ու 900 և
GSM
1800 ու 1900 ցանցերում օգտագործման համար: Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություն
ստանալու համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Սույն սարքի հնարավորություններից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք
տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական
իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները:
Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է արգելել որոշ պատկերների,
երաժշտության և այլ բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ հաղորդումը:
Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց ինտերնետային կայքերին ակնթարթորեն
միանալու համար նախապես տեղադրված հղումներ: Դուք կարող եք նաև Ձեր սարքի միջոցով
երրորդ կողմի կայքեր մուտք գործել: Երրորդ կողմի կայքերը կապված չեն Nokia-ի հետ, և Nokia-ն
դրանց համար որևէ պատասխանատվություն չի ստանձնում: Եթե որոշում եք այդպիսի կայքեր
մուտք գործել, ապա պետք է նախազգուշական միջոցներ ձեռք առնեք անվտանգության կամ դրանց
բովանդակության առնչությամբ:
Մի մոռացեք սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների համար պահեստային
պատճեններ ստեղծել կամ դրանք գրի առնել:
Այլ սարքերի միացնելիս կարդացեք դրանց օգտագործման ուղեցույցը՝ անվտանգության
վերաբերյալ մանրամասն հրահանգներ ստանալու համար: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
Ուշադրություն. սույն սարքի` զարթուցիչից բացի այլ ֆունկցիոնալ հնարավորություններից
օգտվելու համար անհրաժեշտ է, որ սարքը միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ
անլար սարքի օգտագործումը կարող է ռադիոխանգարում առաջացնել կամ վտանգ
ներկայացնել:
Ը ն դ հ ա ն ո ւ ր տ ե ղ ե կ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր
9
■