
Ցանցային ծառայություններ
Հեռախոսն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար կապի
ծառայություններ մատուցողի կողմից: Սարքի հնարավորություններից շատերից օգտվելու
համար պահանջվում են ցանցի հատուկ ծառայություններ: Բոլոր ցանցերը չէ, որ ունեն նման
ծառայություններ. որոշ ցանցեր կարող են պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն
ձեռք բերեք Ձեր ծառայության մատակարարի հետ՝ այդ ծառայություններից օգտվելու համար:
Ծառայության մատակարարը կարող է Ձեզ տեղեկացնել և բացատրել, թե ծառայության համար ինչ
վճար կգանձվի: Որոշ ցանցերում կարող են լինել սահմանափակումներ, որոնք կարող են ազդել
ցանցային ծառայություններից օգտվելու Ձեր հնարավորության վրա: Օրինակ, որոշ ցանցեր կարող
են հնարավորություն չտալ օգտվելու բոլոր լեզուների լեզվական նշաններից եւ ծառայություններից:
Ձեր ծառայության մատակարարը կարող է պահանջել, որ հեռախոսի որոշ ֆունկցիոնալ
հնարավորություններ անջատվեն կամ չակտիվացվեն: Նման դեպքերում այդ
հնարավորությունները չեն երևա Ձեր հեռախոսի ընտրացանկում: Ձեր հեռախոսը կարող է
նաև հատուկ կազմաձև ունենալ, ինչպիսիք են ընտրացանկում եղած անունների, ընտրացանկի
դասավորության և պատկերանշանների փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների
համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Սույն սարքը հնարավորություն է տալիս օգտագործել WAP 2.0 կանխագրերը (HTTP և SSL), որոնք
գործում են TCP/IP կանխագրերի հիման վրա: Այս սարքի որոշ հնարավորություններ, ինչպիսիք են
մուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակումը (MMS), էլփոստի ծրագիրը, ակնթարթային
հաղորդագրությունների փոխանակումը, ներկայությամբ ընդլայնված կոնտակտները, հեռավոր
համաժամացումը և բովանդակության ներլցումը՝ օգտագործելով զննարկիչը կամ MMS,
պահանջում են ցանցային ապահովում այդ տեխնոլոգիաների համար:
■