Nokia 3610 fold - Օգտակար խորհուրդներ

background image

Օգտակար խորհուրդներ

Նախքան Ձեր հեռախոսը սպասարկման կետ տանելը
Հ. Ի՞նչ կարող եմ անել իմ հեռախոսի գործարկման հարցերը լուծելու համար:
Պ. Փորձեք հետևյալը՝

Անջատեք հեռախոսը և ապա հեռացրեք ու նորից մտցրեք մարտկոցը:

Գործարանային պարամետրերը վերականգնելը: Ընտրեք Ընտրացանկ >

Պարամետրեր >

Վերականգնել գործարանային պարամետրերը: Կոնտակտներում պահպանված անուններն ու

հեռախոսահամարները չեն վերանում:

Թարմացրեք հեռախոսը Nokia Software Updater-ով, եթե այն առկա է: Տե՛ս www.nokia.com/

softwareupdate

կամ Nokia-ի տեղական կայքը:

Bluetooth

միացնելիություն

Հ. Ինչու՞ հեռախոսը չի կարողանում Bluetooth սարք գտնել:
Պ. Համոզվեք, որ՝

Երկու սարքերը ակտիվացրել են Bluetooth միացնելիությունը և համատեղելի են:

Երկու սարքերի միջև հեռավորությունը չի գերազանցում 10 մետրը (33 ոտնաչափ): Սարքերի

միջև պատեր կամ այլ արգելքներ չկան:

Մյուս սարքը թաքնված ռեժիմում չէ:

Կանչեր
Հ. Ինչպե՞ս փոխեմ զանգի ազդանշանը:
Պ. Ընտրեք Ընտրացանկ >

Պարամետրեր > Հնչերանգներ:

Կոնտակտներ
Հ. Ինչպե՞ս նոր կոնտակտ ավելացնեմ:
Պ. Առաջին կոնտակտի համար ընտրեք Ընտրացանկ >

Կոնտակտներ > Անուններ > Ավելացնել:

Հ. Ինչպե՞ս լրացուցիչ տեղեկություն ավելացնեմ կոնտակտին:
Պ. Գտեք Ձեր ուզած կոնտակտը, հետո ընտրեք Տվյալներ > Ընտրանքներ >

Ավելացնել տվյալ:

Ընտրացանկեր
Հ. Ինչպե՞ս կարող եմ փոխել ընտրացանկերի տեսքը:
Պ. Ընտրացանկի տեսքը փոխելու համար ընտրել Ընտրացանկ > Ընտրանքներ >
Հիմնական ընտրացանկի տեսք:
Հ. Ինչպե՞ս անհատականացնեմ իմ ընտրացանկը:
Պ. Ընտրացանկը վերադասավորելու համար ընտրել Ընտրացանկ > Ընտրանքներ >

Կազմակերպել:

Ոլորեք մինչև ընտրացանկի այն տարրը, որն ուզում եք տեղափոխել, և ընտրեք Տեղափոխել:

Ոլորեք մինչև ցանկալի տեղը և ընտրեք OK:

background image

Ը ն դ հ ա ն ո ւ ր տ ե ղ ե կ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր

8

Հաղորդագրությունների փոխանակում
Հ. Ինչպե՞ս նախադրեմ էլփոստը:
Պ. Ձեր հեռախոսի էլփոստի գործառույթն օգտագործելու համար հարկավոր է ունենալ

համատեղելի էլփոստի համակարգ: Ստուգեք Ձեր էլփոստի կազմաձևման պարամետրերը

էլփոստի ծառայության մատակարարի հետ:
ԱՀ-ի միացնելիություն
Հ. Ի՞նչու են պրոբլեմներ առաջանում հեռախոսն իմ համակարգչին միացնելիս:
Պ. Համոզվեք, որ Nokia PC Suite-ը տեղադրված է և գործում է Ձեր ԱՀ-ի վրա: Տե՛ս Nokia PC Suite-ի

օգտագործման ուղեցույցը կամ Nokia PC Suite-ի օգնության գործառույթը: Նաև տե՛ս www.nokia.com

կայքի օժանդակության էջերը:
Դյուրանցումներ
Հ. Կա՞ն դյուրանցումներ իմ հեռախոսի վրա:
Պ. Ձեր հեռախոսի վրա կան մի քանի դյուրանցումներ՝

Վերջին հավաքված կամ ստացված համարների ցանկ մուտք գործելու համար մեկ անգամ

սեղմեք կանչի ստեղնը: Ոլորեք մինչև Ձեր ուզած համարը կամ անունը, սեղմեք կանչի ստեղնը:

Համացանցի զննարկիչը բացելու համար սեղմեք և պահեք 0:

Ձեր ձայնային փոստարկղին զանգելու համար սեղմեք և պահեք 1:

Ոլորման ստեղնը որպես դյուրանցում օգտագործելը: Տե՛ս «Իմ դյուրանցումները», էջ 31:

Լուռ պրոֆիլին անցնելու կամ Նորմալ պրոֆիլին վերադառնալու համար սեղմեք ու պահեք #: