Nokia 3610 fold - Թռիչքային ռեժիմ

background image

Թռիչքային ռեժիմ

Կարող եք ապաակտիվացնել բոլոր ռադիոհաճախության գործառույթները և շարունակել մուտք

ունենալ դեպի օֆլայն խաղեր, օրացույց և հեռախոսահամարներ: Ռադիոզգայուն միջավայրերում՝

ինքնաթիռում կամ հիվանդանոցներում, օգտագործեք թռիչքային ռեժիմը: Երբ թռիչքային ռեժիմն

ակտիվ է,

է ցույց տրվում:

Ընտրեք Ընտրացանկ >

Պարամետրեր > Պրոֆիլներ > Թռիչք > Ակտիվացնել կամ

Անհատականացնել:
Թռիչքային ռեժիմն ապաակտիվացնելու համար ընտրեք որևէ այլ պրոֆիլ:

Ուշադրություն. Սարքը թռիչքային ռեժիմում դրված լինելու դեպքում հնարավոր չէ

կանչեր ստանալ կամ կատարել (ներառյալ արտակարգ իրավիճակների կառավարման

կենտրոնների հեռախոսահամարներով կատարվող կանչերը), կամ օգտվել

բջջային ցանցի ծածկույթ պահանջող այլ ֆունկցիոնալ հնարավորություններից:

Զանգահարելու համար նախապես հարկավոր է ակտիվացնել հեռախոսի ֆունկցիան՝

աշխատանքի ռեժիմը փոխելու միջոցով: Եթե սարքն արգելափակված է ու գտնվում

է թռիչքային ռեժիմում և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն

զանգահարելու անհրաժեշտություն կա, կարող եք սարքի մեջ ծրագրված արտակարգ

իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը

մուտքագրել արգելափակման ծածկագրի դաշտում և ընտրել

Զանգել: Սարքը

կհաստատի, որ դուրս եք գալիս թռիչքային ռեժիմից` արտակարգ իրավիճակների

կառավարման կենտրոն զանգահարելու համար:

2.