Խցիկ
Խցիկը նկարները ստեղծում է JPEG ձևաչափով, իսկ տեսահոլովակները՝ 3GPP: Խցիկի ոսպնյակները
գտնվում են հեռախոսի դիմային մասում: Գունավոր ցուցասարքը գործում է որպես դիտան:
Պատկեր սևեռելը
Խցիկի դիտանը բացելու համար ընտրեք Ընտրացանկ
> Միջոցներ > Խցիկ:
Խցիկի ռեժիմում պատկերը մեծացնելու և փոքրացնելու համար ձայնի ուժգնության ստեղները
սեղմեք վեր կամ վար:
Պատկեր սևեռելու համար ընտրեք
Սևեռել կամ սեղմեք խցիկի ստեղնը: Հեռախոսը պատկերները
պահպանում է հիշաքարտի մեջ:
Աղոտ լուսավորության պայմաններում ընտրեք Ընտրանքներ
> Գիշերային ռեժիմը՝ միացված:
Արագորեն պատկերաշարք ստանալու համար ընտրեք Ընտրանքներ
> Պատկերաշարքը՝
միացված: Պատկերի չափից կախված՝ լուսանկարվում են երեքից ութ պատկերներ:
Մ ի ջ ո ց ն ե ր
0
Պատկերը լուսանկարելուց անմիջապես հետո ցուցադրելու համար ընտրեք Ընտրանքներ
>
Պարամետրեր > Պատկերի նախադիտման ժամանակը և նախադիտման ժամանակը:
Նախադիտման ժամանակի ընթացքում ընտրեք Հետ՝ մեկ այլ պատկեր լուսանկարելու, կամ
Ուղարկել՝ պատկերը որպես մուլտիմեդիա հաղորդագրություն ուղարկելու համար:
Ձեր հեռախոսն ապահովում է 1024 x 1280 պիքսել խտությամբ նկարահանում:
Խցիկի և վիդեոյի ընտրանքներ
Զտիչ օգտագործելու համար ընտրեք Ընտրանքներ
> Էֆեկտներ > Նորմալ, Գորշի սանդղակ,
Սեպիապատկեր կամ Նեգատիվ:
Խցիկի և վիդեոյի պարամետրերը փոխելու համար ընտրեք Ընտրանքներ
> Ընտրանքներ:
■