Nokia 3610 fold - Վիդեո

background image

Վիդեո

Դուք կարող եք տեսահոլովակներ գրանցել 3GP ձևաչափով: Տեսագրման մատչելի ժամանակը

կախված է տեսահոլովակի երկարությունից և որակի պարամետրերից:
Հոլովակների երկարությունն ու ֆայլի չափը կարող են տարբեր լինել՝ ընտրված որակից և

մատչելի հիշողությունից կախված: Ձեր տեսահոլովակների որակը նախադրելու համար ընտրեք

Ընտրացանկ

> Միջոցներ > Վիդեո > Ընտրանքներ > Պարամետրեր > Տեսահոլովակի որակ > Բարձր,

Նորմալ կամ Հիմնական:
Ֆայլի սահմանային չափը սահմանելու համար ընտրեք Ընտրացանկ

> Միջոցներ > Վիդեո >

Ընտրանքներ

> Պարամետրեր > Տեսահոլովակի երկարություն: Կանխադրվածը նշանակում է, որ

ֆայլի չափը սահմանափակված է այնպես, որ այն տեղավորվի մուլտիմեդիա հաղորդագրության

մեջ (մուլտիմեդիա հաղորդագրության չափը կարող է սարքից սարք տարբեր լինել):

Առավելագույնը նշանակում է, որ օգտագործվում է ամբողջ մատչելի հիշողությունը: Մատչելի

հիշողությունը կախված է այն բանից, թե որտեղ է պահվում տեսահոլովակը:

Տեսահոլովակի տեսագրում

Ընտրեք Ընտրացանկ

> Միջոցներ > Վիդեո > Գրանցել: Կարող եք նաև սեղմել և պահել խցիկի

ստեղնը: Գրանցմանը դադար տալու համար ընտրեք

Դադար, գրանցումը վերսկսելու համար

ընտրեք

Շարունակել: Գրանցումը վերջացնելու համար ընտրեք Վերջ: Հեռախոսը գրանցումը

պահպանում է

Պատկերասրահ > Տեսահոլովակներում:

Մեծացնելու կամ փոքրացնելու համար ձայնի ուժգնության ստեղնը սեղմեք վեր կամ վար կամ

ոլորեք դեպի ձախ և աջ:

Նվագարկիչ

Ձեր հեռախոսը ներառում է նվագարկիչ՝ երգեր, ձայնագրություններ կամ Nokia PC Suite-ի մաս

կազմող Nokia Audio Manager ծրագրով հեռախոսի մեջ փոխանցված այլ ձայնային ֆայլեր լսելու

համար: Տե՛ս «Nokia PC Suite», էջ 49:
Հեռախոսի կամ հիշաքարտի պահոցում պահված երաժշտական ֆայլերն ինքնաբերաբար

ավելացվում են կանխադրված երգացանկին:
Նվագարկիչը բացելու համար ընտրեք Ընտրացանկ

> Միջոցներ > Նվագարկիչ:

background image

Մ ի ջ ո ց ն ե ր

1

Երաժշտություն նվագարկելը

Ուշադրություն. Երաժշտությունը լսեք չափավոր բարձրությամբ: Տևականորեն բարձր

ձայն լսելը կարող է վնասել Ձեր լսողությունը: Բարձրախոսից օգտվելիս հեռախոսը

ականջին մոտ մի պահեք, քանի որ ձայնը կարող է չափազանց բարձր լինել:

Նվագարկիչը գործարկեք հեռախոսի ստեղներով կամ ցուցասարքի վրայի թվացյալ ստեղներով:
Նվագարկչի ընտրացանկը բացելիս ցույց են տրվում կանխադրված երգացանկի առաջին երգի

մանրամասնությունները: Նվագարկելու համար ընտրեք :
Ձայնի ուժգնությունը կարգավորելու համար օգտագործեք հեռախոսի կողքին գտնվող ձայնի

ուժգնության ստեղները:
Նվագարկելուն դադար տալու համար ընտրեք :
Նվագարկելը վերջացնելու համար սեղմել և պահել ավարտի ստեղնը:
Հաջորդ երգին ցատկանցելու համար ընտրեք

: Դեպի նախորդ երգի սկիզբը ցատկանցելու

համար ընտրեք

:

Ընթացիկ երգը հետ փաթաթելու համար ընտրեք և պահեք

: Ընթացիկ երգը արագ առաջ

փաթաթելու համար ընտրեք և պահեք

: Ստեղնը թողեք Ձեր ուզած տեղում: