Վայրկենաչափ
Դուք կարող եք չափել ժամանակը, հաշվել միջանկյալ կամ մրցելույթի ժամանակներ՝
օգտվելով վայրկենաչափից: Ժամանակ չափելու ընթացքում կարող եք օգտվել հեռախոսի այլ
գործառույթներից:
Ընտրեք Ընտրացանկ >
Կազմակերպիչ > Վայրկենաչափ և որևէ մեկը հետևյալից.
Տրոհված ժամորոշում — միջանկյալ ժամանակներ չափելու համար: Ժամանակի դիտարկումը
սկսելու համար ընտրեք Սկսել: Ընտրեք Տրոհել ամեն անգամ, երբ ուզում եք միջանկյալ ժամանակ
չափել: Ժամանակի դիտարկումը վերջացնելու համար ընտրեք Վերջ:
Ժամանակի դիտարկումը նորից սկսելու համար ընտրեք Ընտրանքներ >
Սկսել: Նոր ժամանակն
ավելացվում է նախորդ ժամանակին: Ժամանակն առանց պահպանելու հետադարձելու համար
ընտրեք
Հետադարձել:
Չափված ժամանակը պահպանելու համար ընտրեք Պահպանել:
Մրցելույթի ժամանակի չափում — մրցելույթի ժամանակներ չափելու համար:
Վայրկենաչափի ժամորոշումը հետին պլանում նախադրելու համար սեղմեք ավարտի ստեղնը:
Ընտրեք
Շարունակել՝ ժամորոշումը հետին պլանում դիտելու համար:
12.