Nokia 3610 fold - 14. Համացանց

background image

Համացանց

Ձեր հեռախոսի զննարկիչով կարող եք մուտք գործել զանազան շարժական ինտերնետային

ծառայություններ:

Կարևոր է. Օգտվեք միայն այն ծառայություններից, որոնց վստահում եք և որոնք

ապահովում են համապատասխան անվտանգություն և պաշտպանություն վնասակար

ծրագրերից:

Ծառայությունների մատչելիության, գնորոշման, սակագների և հրահանգների համար դիմեք Ձեր

ծառայության մատակարարին:
Ծառայությունները, որոնք օգտագործում են անլար կապի մակնշման լեզու (WML) կամ ընդլայնելի

վերտեքստային մակնշման լեզու (XHTML), կարող եք հեռախոսի զննարկչի միջոցով դիտել իրենց

համապատասխան էջերում: Արտաքին տեսքը կարող է տարբեր լինել՝ էկրանի չափից կախված:

Դուք գուցե չկարողանաք դիտել ցանցէջերի բոլոր մանրամասնությունները: