Nokia 3610 fold - Զննարկչի անվտանգություն

background image

Զննարկչի անվտանգություն

Անվտանգության միջոցներ կարող են պահանջվել որոշ ծառայությունների համար, ինչպիսիք

են օնլայն բանկային ծառայությունները կամ գնումները: Այդպիսի միացումների համար Ձեզ

հարկավոր են անվտանգության վկայագրեր և, հնարավոր է, անվտանգության համակարգ,

որոնք կարող են առկա լինել Ձեր SIM քարտում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք

ծառայության մատակարարին:

background image

Հ ա մ ա ց ա ն ց

8

Անվտանգության համակարգ

Անվտանգության համակարգը բարելավում է անվտանգության ծառայությունները զննարկչի

միացում պահանջող ծրագրերի համար և Ձեզ թույլ է տալիս թվային ստորագրություն օգտագործել:

Անվտանգության համակարգը կարող է պարունակել վկայականներ, ինչպես նաև անձնական

և հանրային բանալիներ: Վկայականները պահպանվում են անվտանգության համակարգում՝

ծառայության մատակարարի կողմից:
Անվտանգության համակարգի պարամետրերը դիտելու կամ փոխելու համար ընտրեք Ընտրացանկ >

Պարամետրեր > Անվտանգություն > Անվտանգության համակարգի պարամետրեր:

Վկայականներ

Կարևոր է. Նույնիսկ հաշվի առնելով, որ վկայականների օգտագործումը

նշանակալիորեն նվազեցնում է հեռավոր միացումներ ստեղծելու և ծրագրեր

տեղադրելու ժամանակ առաջացող վտանգները, դրանք հարկավոր է ճիշտ

օգտագործել՝ անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար:

Վկայականի առկայությունը ինքնըստինքյան որևէ պաշտպանություն չի ընձեռում. վկայականների

կառավարիչը պետք է ճիշտ, արժանահավատ կամ վստահելի վկայականներ պարունակի՝

անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար: Վկայականներն ունեն

գործողության սահմանափակ ժամկետ: Եթե ստանում եք «Ժամկետանց վկայական» կամ «Դեռ ուժի

մեջ չմտած վկայական» հաղորդագրությունը, նույնիսկ երբ ակնկալվում է, որ վկայականը վավեր է,

ստուգեք՝ ճի՞շտ են արդյոք Ձեր սարքի մեջ նշված ամսաթիվն ու ժամը:
Որևէ վկայականի տվյալները փոփոխելուց առաջ համոզվեք, որ վկայականի սեփականատիրոջը

իրոք վստահում եք, և որ վկայականն իրոք նշված սեփականատիրոջն է պատկանում:
Վկայականները երեք տեսակի են՝ սերվերի վկայականներ, լիազորման վկայագրեր և

օգտագործողի վկայականներ: Կարող եք այդ վկայականները ստանալ Ձեր ծառայության

մատակարարից: Լիազորման վկայագրերն ու օգտագործողի վկայականները կարող են

պահպանվել նաև անվտանգության համակարգում՝ ծառայության մատակարարի կողմից:
Ձեր հեռախոսի մեջ ներլցված լիազորման կամ օգտագործողի վկայականների

ցանկը դիտելու համար ընտրեք Ընտրացանկ >

Պարամետրեր > Անվտանգություն > Լիազորման

վկայագրեր կամ Օգտագործողի վկայականներ:

-ը ցուցադրվում է միացման ընթացքում, եթե հեռախոսի և բովանդակության սպասարկչի

միջև տվյալների փոխանցումը գաղտնագրված է:
Անվտանգության պատկերանշանը չի նշանակում, որ ուղեմուտի և բովանդակության սպասարկչի

(կամ այն տեղի, որտեղ գտնվում է պահանջվող տեղեկատվությունը) միջև տվյալների փոխանցումը

անվտանգ է: Ուղեմուտի և բովանդակության սպասարկչի միջև տվյալների փոխանցումն

ապահովում է ծառայության մատակարարը:

Թվային ստորագրություն

Դուք կարող եք թվային ստորագրություններ ստեղծել հեռախոսով, եթե Ձեր SIM քարտն

անվտանգության համակարգ ունի: Թվային ստորագրություն օգտագործելը կարող է նույն բանը

լինել, ինչ Ձեր անունը մուրհակի, պայմանագրի կամ այլ փաստաթղթի վրա ստորագրելը:
Թվային ստորագրություն ստեղծելու համար էջից ընտրեք հղում, օրինակ՝ այն գրքի վերնագիրն ու

գինը, որն ուզում եք գնել: Ցույց է տրվում ստորագրման ենթակա տեքստը, որը կարող է ներառել

գումարը և ամսաթիվը:
Ստուգեք, որ խորագրի տեքստը լինի

Կարդացված, և որ ցույց տրվի թվային ստորագրության

պատկերակը:

background image

9

Ծանուցում. Եթե թվային ստորագրության պատկերակը էկրանին չի հայտնվում, ապա

անվտանգությունը խախտված է, և Դուք չպետք է մուտքագրեք որևէ անձնական տվյալ (օրինակ՝

PIN

ստորագրումը):

Տեքստը ստորագրելու համար նախ կարդացեք ամբողջ տեքստը և ընտրեք Ստորագրել:
Հնարավոր է, որ տեքստը չտեղավորվի էկրանի վրա: Հետևաբար, հարկավոր է տեքստը ոլորել

մինչև վերջ և ստորագրելուց առաջ այն կարդալ ամբողջովին:
Ընտրեք Ձեր ուզած օգտագործողի վկայականը: Մուտքագրեք PIN ստորագրումը: Թվային

ստորագրության պատկերակն անհետանում է, և ծառայությունը կարող է ցուցադրել գնման

հաստատումը:

15.