Սպասարկման արկղ
Հեռախոսն ունակ է սպասարկման հաղորդագրություններ ստանալու Ձեր ծառայության
մատակարարից (ցանցային ծառայություն): Սպասարկման հաղորդագրությունները ծանուցումներ
են (օրինակ՝ լուրերի խորագրեր), որոնք կարող են պարունակել ծառայության տեքստային
հաղորդագրություն կամ հասցե:
Սպասման ռեժիմում
Սպասարկման արկղ մուտք գործելու համար, երբ սպասարկման
հաղորդագրություն եք ստացել, ընտրեք Ցույց տալ: Եթե ընտրում եք Ելք, հաղորդագրությունը
տեղափոխվում է «Սպասարկման արկղ»: Սպասարկման արկղ ավելի ուշ մուտք գործելու համար
ընտրեք Ընտրացանկ >
Համացանց > Սպասարկման արկղ:
Սպասարկման արկղի պարամետրեր
Ընտրեք Ընտրացանկ >
Համացանց > Պարամետրեր > Սպասարկման արկղի պարամետրեր:
Նախադրելու համար՝ ուզու՞մ եք սպասարկման հաղորդագրություններ ստանալ, ընտրեք
Սպասարկման հաղորդագրություններ > Միացնել կամ Անջատել:
Հեռախոսն այնպես նախադրելու համար, որպեսզի սպասարկման հաղորդագրություններ
ստացվեն միայն ծառայության մատակարարի կողմից հաստատված բովանդակության
հեղինակներից, ընտրեք
Հաղորդագրությունների զտիչ > Միացնել: Հաստատված բովանդակության
հեղինակների ցուցակը դիտելու համար ընտրեք
Վստահելի կապուղիներ:
Հեռախոսն այնպես նախադրելու համար, որպեսզի զննարկիչն ինքնաբերաբար ակտիվացվի
սպասման ռեժիմում, երբ հեռախոսը սպասարկման հաղորդագրություն է ստանում, ընտրեք
Ինքնամիացում > Միացնել: Եթե ընտրում եք Անջատել, հեռախոսը զննարկիչն ակտիվացնում է այն
բանից հետո միայն, երբ ընտրում եք Առբերել, եթե հեռախոսը սպասարկման հաղորդագրություն
է ստացել:
■