Nokia 3610 fold - 16. Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ

background image

Տեղեկություններ մարտկոցի և

լիցքավորիչի վերաբերյալ

Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Սույն սարքի հետ օգտագործվելու համար

նախատեսված մարտկոցն է՝ BL-5C: Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով

օգտագործվելու համար. AC-3U, AC-4U կամ AC-5U: Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ

լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ

նկատեք, որ խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու ժամանակահատվածները

սովորականից նկատելիորեն ավելի կարճ են դարձել, ապա փոխեք մարտկոցը: Օգտագործեք

միայն այս սարքի համար նախատեսված և Nokia-ի կողմից հաստատված մարտկոցներ ու

լիցքավորիչներ դրանք լիցքավորելու համար: Հաստատում չստացած մարտկոցի կամ լիցքավորիչի

շահագործումը կարող է հրդեհի, պայթյունի, արտահոսքի կամ այլ վտանգավոր իրադրության

պատճառ դառնալ:
Մարտկոցն առաջին անգամ օգտագործելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում կարող

է անհրաժեշտ լինել նախ միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի

լիցքավորումը սկսելու համար: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի

րոպե պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր

կատարել:
Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:
Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և սարքից: Ամբողջությամբ

լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող

է կրճատել մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում ամբողջությամբ

լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:
Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև 25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում: Ծայրաստիճան

բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են մարտկոցի հզորությունը և կրճատում

շահագործման ժամկետը: Տաք կամ սառը մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես

չաշխատել: Մարտկոցի աշխատանքը հատկապես սահմանափակ է զրոյից ցածր

ջերմաստիճաններում:
Մարտկոցի վրա կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում կարող է առաջանալ,

եթե մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ, ամրակ, կամ գրիչ, ուղիղ միացություն ստեղծի

մարտկոցի դրական (+) և բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական

շերտերի տեսք ունեն): Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ Դուք պահեստային մարտկոցը

գրպանում կամ դրամապանակում եք պահում: Հպակների կարճ միացումը կարող է վնասել

մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:
Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Վնասվելու դեպքում նույնպես

մարտկոցը կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի

համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք՝ նյութերը կրկին օգտագործելու համար:

background image

Տ ե ղ ե կ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր մ ա ր տ կ ո ց ի և լ ի ց ք ա վ ո ր ի չ ի վ ե ր ա բ ե ր յ ա լ

51

Մարտկոցը դեն մի նետեք որպես կենցաղային աղբ:
Բջիջները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ձևախախտել, ծակել

կամ կոտրատել: Արտահոսքի դեպքում թույլ մի տվեք, որ հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի:

Նման դեպքում մաշկը և աչքերն անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք բժշկի օգնությանը:
Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի փորձել օտար առարկաներ մտցնել

մարտկոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ հեղուկների մեջ կամ ենթարկել այդպիսի ազդեցության:
Մարտկոցի սխալ օգտագործումը կարող է հրդեհի, պայթյունի կամ այլ վտանգավոր իրադրության

պատճառ դառնալ: Եթե սարքը կամ մարտկոցը վայր եք գցել, հատկապես՝ պինդ մակերևույթի

վրա, և կարծում եք, որ մարտկոցը վնասվել է, նախքան օգտագործումը շարունակելը այն տարեք

սպասարկման կենտրոն՝ զննման համար:
Մարտկոցն օգտագործեք միայն իր նպատակային նշանակությամբ: Վնասված լիցքավորիչ կամ

մարտկոց մի օգտագործեք: Մարտկոցը փոքր երեխաներից հեռու պահեք:

Nokia