Nokia 3610 fold - Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ

background image

Անվտանգության համար լրացուցիչ

տեղեկություններ

Փոքր երեխաներ

Ձեր սարքը և լրացուցիչ սարքերը կարող են մանր մասեր պարունակել: Դրանք փոքր երեխաներից

հեռու պահեք:

Աշխատանքային միջավայր

Սույն սարքը օգտագործման ժամանակ համապատասխանում է ռադիոհաճախությունների (RF)

ճառագայթման պահանջներին՝ բնական դիրքում (ականջին սեղմած) կամ մարմնից առնվազն

2.2

սանտիմետր (7/8 դյույմ) հեռավորության վրա: Հեռախոսն աշխատանքի ժամանակ մարմնին

ամրացնելու նպատակով տեղափոխման պայուսակի կամ գոտու ամրակալ օգտագործելու

դեպքում պետք է զգուշանալ, որպեսզի դրանք մետաղ չպարունակեն և սարքը մարմնից պահեն

վերոհիշյալ հեռավորության վրա:
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ հաղորդելու համար սարքը

պահանջում է բարձրորակ միացություն ցանցի հետ: Որոշ դեպքերում տվյալներ պարունակող

ֆայլերի կամ հաղորդագրությունների հաղորդումը կարող է հետաձգվել մինչև նման միացությունը

առկա լինի: Համոզվեք, որ վերը նշված հեռավորությանը վերաբերող պայմանները պահպանվում

են մինչև տվյալների հաղորդման ավարտը:

Բժշկական սարքավորումներ

Ռադիոհաղորդիչ ցանկացած սարքավորման աշխատանք` ներառյալ անլար հեռախոսները,

կարող են խանգարել բավարար պաշտպանություն չունեցող բժշկական սարքավորումների

աշխատանքին: Խորհրդակցեք բժշկի կամ բժշկական սարքավորման արտադրողի հետ՝ պարզելու

համար, թե արդյո՞ք այդ բժշկական սարքերը բավարար պաշտպանություն ունեն ռադիոհաճախության

արտաքին էներգիայից, կամ եթե այլ հարցեր ունեք: Բժշկական հաստատություններում գտնվելիս

հեռախոսն անջատեք, եթե դա պահանջվում է այդտեղ փակցված կանոններով: Հնարավոր է, որ

հիվանդանոցներն ու առողջապահական հաստատությունները սարքավորումներ օգտագործեն,

որոնք զգայուն են արտաքին ռադիոհաճախության էներգիայի նկատմամբ:

background image

Ա ն վ տ ա ն գ ո ւ թ յ ա ն հ ա մ ա ր լ ր ա ց ո ւ ց ի չ տ ե ղ ե կ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր

5

Փոխպատվաստված բժշկական սարքավորումներ

Բժշկական սարքավորումներ արտադրողները խորհուրդ են տալիս, որ անլար սարքի և

փոխպատվաստված բժշկական սարքավորումների (ինչպիսիք են սրտի ռիթմավարը կամ

սրտամկանի թելիկախաղը վերացնող էլեկտրական սարքը) միջև պահպանվի առնվազն

15.3

սանտիմետր (6 դյույմ) տարածություն` բժշկական սարքի աշխատանքի հնարավոր

խաթարումից խուսափելու համար: Այդպիսի սարքավորումներ կրող անձինք պետք է.

Անլար սարքը միացված վիճակում այն միշտ ավելի քան 15.3 սանտիմետր (6 դյույմ) հեռու

պահեն բժշկական սարքից:

Անլար սարքը ծոցագրպանում չպահեն:

Անլար սարքը պահեն բժշկական սարքավորման նկատմամբ հակառակ ականջի մոտ՝

հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:

Իսկույն անջատեն անլար սարքը, եթե այդպիսի ազդեցության առկայությունը ենթադրելու

հիմքեր կան:

Կարդան և հետևողականորեն կատարեն իոնային ներկալման եղանակով պատրաստված

բժշկական սարքավորումն արտադրողի ցուցումները:

Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման հետ օգտագործելու վերաբերյալ հարցեր ունենալու

դեպքում խորհրդակցեք Ձեզ բժշկական ծառայություններ մատուցող անձի հետ:

Լսողական օժանդակ սարքեր

Թվային անլար որոշ սարքեր կարող են խանգարել որոշ լսողական օժանդակ սարքերի աշխատանքին:

Նման խանգարումներ լինելու դեպքում խորհրդակցեք ծառայության մատակարարի հետ:

Ավտոմեքենաներ

Ռադիոհաճախության ազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներում սխալ տեղադրված

կամ ոչ բավարար կերպով պաշտպանված էլեկտրոնային համակարգերի վրա (վառելիքի

էլեկտրոնային ներարկման համակարգեր, էլեկտրոնային հակատեղապտտիչ արգելակման

համակարգեր, արագության կառավարման էլեկտրոնային համակարգեր, անվտանգության

բարձիկների համակարգեր և այլն): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ավտոմեքենան

կամ օժանդակ սարքավորումներն արտադրողին կամ նրա ներկայացուցչին:
Միայն որակավորված մասնագետը պետք է իրականացնի սարքավորումների սպասարկումը

և դրանք տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը կարող են

վտանգավոր լինել և անվավեր դարձնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, թե արդյո՞ք

Ձեր ավտոմեքենայում տեղադրված բոլոր անլար սարքավորումները պատշաճորեն ամրացված

և սարքին են: Սարքի, դրա մասերի և լրացուցիչ սարքերի հետ նույն խցիկում չի կարելի այրվող

հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութեր պահել կամ տեղափոխել: Անվտանգության բարձիկներ

ունեցող ավտոմեքենաներում հարկավոր է հիշել, որ անվտանգության բարձիկները մեծ ուժով

են փքվում: Անվտանգության բարձիկի վրա կամ նրա բացման տարածքում չի կարելի որևէ իր

տեղադրել` ներառյալ ամրացված կամ շարժական անլար սարքավորումները: Եթե ավտոմեքենայի

միջի անլար սարքավորումները սխալ տեղադրված լինեն և անվտանգության բարձիկը փքվի, դա

կարող է լուրջ վնասվածքների պատճառ դառնալ:
Օդանավի թռիչքի ժամանակ սարքից օգտվելն արգելվում է: Սարքն անջատեք օդանավ

բարձրանալուց առաջ: Օդանավում անլար հեռահաղորդակցության սարքերի օգտագործումը

կարող է վտանգ ներկայացնել օդանավի աշխատանքի համար, խանգարել անլար հեռախոսային

ցանցի աշխատանքին և խախտել օրենքը:

Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր

Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում գտնվելիս սարքն անջատեք և հետևեք բոլոր

ցուցանակներին ու հրահանգներին: Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերին են պատկանում

բոլոր այն վայրերը, որտեղ սովորաբար խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել:

Նման վայրերում կայծը կարող է պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել

background image

Ա ն վ տ ա ն գ ո ւ թ յ ա ն հ ա մ ա ր լ ր ա ց ո ւ ց ի չ տ ե ղ ե կ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր

55

մարմնական վնասվածքներ և նույնիսկ մահ: Սարքն անջատեք վառելիքի լցակայաններում, ինչպես

օրինակ՝ բենզալցակայաններում վառելիքի լիցքավորման սարքի շրջակայքում: Վառելանյութի

պահեստավորման և բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում,

որտեղ պայթեցման աշխատանքներ են կատարվում, հետևեք ռադիոսարքավորումների

օգտագործման սահմանափակումներին: Հնարավոր պայթյունավտանգ մթնոլորտ ունեցող

վայրերը սովորաբար, բայց ոչ միշտ, հստակ նշված են լինում: Դրանք ներառում են նավերում

տախտակամածի տակ գտնվող տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման կամ

պահեստավորման վայրերը և այն տարածքները, որտեղ օդը քիմիական նյութեր կամ մասնիկներ է

պարունակում, ինչպիսիք են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք

հեղուկ գազով (օրինակ պրոպան կամ բութան) աշխատող ավտոմեքենաներ արտադրողների հետ,

թե արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ օգտագործել դրանց մոտակայքում:

Արտակարգ իրավիճակների կանչեր

Կարևոր է. Սույն սարքը գործում է ռադիոազդանշանների, անլար և ֆիքսված

հեռախոսացանցերի, ինչպես նաև օգտագործողի կողմից ծրագրավորվող գործառույթների

միջոցով: Եթե Ձեր սարքն ինտերնետով ձայնային կանչի հնարավորություն է տալիս

(ինտերնետային կանչեր), ակտիվացրեք և՛ ինտերնետային կանչերը, և՛ բջջային հեռախոսը:

Եթե երկուսն էլ ակտիվացված են, սարքը կփորձի արտակարգ իրավիճակների կանչ

կատարել և՛ բջջային ցանցի, և՛ Ձեզ ինտերնետային կանչի ծառայություններ տրամադրողի

միջոցով: Բոլոր դեպքերում չէ, որ միացումները կարող են երաշխավորված լինել: Կարևոր

դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապօգնություն կանչելու անհրաժեշտության դեպքում,

չի կարելի հույսն ամբողջովին անլար սարքի օգտագործման վրա դնել:

Արտակարգ իրավիճակներում զանգահարելու համար հարկավոր է անել

հետևյալը.

1.

Եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է:

Ձեր սարքից կախված՝ գուցե կարիք լինի կատարել հետևյալը.

Մտցրեք SIM քարտը, եթե սարքն այդպիսի քարտ օգտագործում է:

Վերացրեք կանչերի վրա դրված որոշ սահմանափակումներ, որոնք ակտիվացրել եք

Ձեր սարքում:

Փոխեք սարքի աշխատանքային ռեժիմը՝ օֆլայն կամ թռիչքային ռեժիմից անցնելով

ակտիվ ռեժիմին:

2.

Սեղմեք «Ավարտ» ստեղնը այնքան անգամ, որքան անհրաժեշտ է էկրանը մաքրելու և սարքը

կանչ կատարելու պատրաստ վիճակի բերելու համար:

3.

Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի

պաշտոնական հեռախոսահամարը: Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնների

համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:

4.

Սեղմեք զանգահարելու ստեղնը:

Արտակարգ իրավիճակների կանչի ժամանակ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հնարավորինս

ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է, որ դեպքի վայրում Ձեր անլար սարքը կապի միակ միջոցը լինի:

Կանչը մի ընդհատեք, մինչև թույլտվություն չստանաք:

Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)

Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը վերաբերող

ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես,

որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության միջազգային ուղեցույցներով

սահմանված սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական

կազմակերպության կողմից և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են

background image

Ա ն վ տ ա ն գ ո ւ թ յ ա ն հ ա մ ա ր լ ր ա ց ո ւ ց ի չ տ ե ղ ե կ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր

56

բոլոր մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ

առողջական վիճակից:
Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի համար օգտագործում

են Կլանման Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավորը: ICNIRP ուղեցույցում

նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0

վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ

դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝

ստուգվող բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը

կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի

ցանցին միանալու համար անհրաժեշտ հզորությունը միայն: Այս արժեքը փոփոխվում է մի

շարք գործոններից կախված, մասնավորապես այն բանից, թե ցանցի հաղորդակայանից

ինչ հեռավորության վրա եք գտնվում: Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ

օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 0.95 Վտ/կգ:
Լրացուցիչ սարքերի և պիտույքների օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների

հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների և

չափումների ազգային պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ

լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել www.nokia.com կայքում` համապատասխան

արտադրանքի տեղեկատվական էջում:

background image

57

Առարկայացանկ

Ա

ազդանշանի ուժգնություն 16

ալեհավաք 13

ակնթարթային հաղորդագրությունների

փոխանակում 24

ակտիվ սպասում 17, 30

այցեքարտեր 28

անելիքների ցանկ 43

անվտանգության տեղեկություններ 53

անվտանգություն

համակարգ 47

պարամետրեր 37

ավարտ

կանչ 18

ավարտի ստեղն 14

արագ հավաքում 19, 29

արտակարգ իրավիճակների կանչեր 55

Բ

բարձրախոս 20

Bluetooth

32, 49

Գ

գործարանային պարամետրեր 38

գրանցամատյան 29

գրանցիչ 41

GPRS

33

Դ

դյուրանցումներ 31

Ե

EGPRS 33

Զ

զանգի ազդանշաններ 30

զարթուցիչ 42

զննարկիչ 46

Է

էջանիշեր 46

Թ

թեմաներ 30

Ի

ինտերնետ 45

Լ

լեզվի պարամետրեր 36

Խ

խաղեր 44

խցիկ

էֆեկտներ 39

զտիչ 39

պարամետրեր 39

Ծ

ծառայություններ 45

ծրագրակազմի թարմացում 11

ծրագրեր

Կ

կազմաձևում 36

պարամետրերի սպասարկում 10

կանչեր 18, 19

կանչերի մատյան: Տե՛ս կանչերի

գրանցամատյան:

կանչի

գրանցամատյան 29

ընտրանքներ 20

հետաձգում 19

պարամետրեր 35

ստեղն 14

կոդեր 10

կողպված ստեղնախումբը բացելը 10

կոնտակտային տվյալներ 11

կոնտակտներ 27, 28, 29

Հ

հաղորդագրության պարամետրեր 25, 26

հաղորդագրություններ

երկարության ցուցիչ 21

հաղորդագրության պարամետրեր 25

ձայնահաղորդագրություններ 23

ձայնային հաղորդագրություն 25

շտապ հաղորդագրություններ 23

հաճախորդների սպասարկում 11

համաժամացում 33

Համացանց 45

համացանց 45

հաշվիչ 43

հավասարիչ 41

background image

58

հեռախոս

կազմաձևում 36

պարամետրեր 35

հնչերանգներ 30

Ձ

ձայնահաղորդագրություններ 23

ձայնային

գրանցիչ 41

հաղորդագրություններ 25

համարահավաք 19

հրամաններ 31

ձեռնազատ: Տե՛ս բարձրախոս: 20

Մ

մարտկոց 12

միացնելը և անջատելը 13

մուլտիմեդիա հաղորդագրություններ 22

մուտքի կոդեր 10

MMS.

Տե՛ս մուլտիմեդիա

հաղորդագրություններ 22

Ն

ներլցումներ 11

նշումներ 42, 43

նվագարկիչ 40

Շ

շտապ հաղորդագրություններ 23

Պ

պաստառ 30

պատկերասրահ 38

պարամետրեր

անվտանգություն 37

գործարանային պարամետրերը

վերականգնելը 38

թեմաներ 30

իմ դյուրանցումները 31

խցիկ 39

կազմաձևում 36

կանչ 35

հաղորդագրություններ 25

հեռախոս 35

հնչերանգներ 30

միացնելիություն 32

պաստառ 30

պրոֆիլներ 30

սպասարկման արկղ 47

տվյալների փոխանցում 33

GPRS

, EGPRS 33

USB

տվյալների կաբել 35

պրոֆիլներ 30

Ս

սնուցման ստեղն 13, 14

սպասման ռեժիմ 16, 31

ստեղնախմբի կողպեք 10

ստեղնախումբը կողպելը 10

ստեղնակողպեք 10

SAR 55

Վ

վայրկենաչափ 43

Տ

տառաշար 20

տառաչափ 31

տեքստ 20

տեքստ գրելը 20

տեքստերի ավանդական ներմուծում 21

տեքստերի կանխատեսող ներմուծում 20

տվյալների

փոխանցում 49

տվյալների կաբել 35

Ց

ցուցասարք 16, 17

ցուցիչներ 17

Փ

փաթեթային տվյալներ 33

փոքր ցուցասարք 31

PC Suite 49

PictBridge 35

Ք

cookie-

ներ 46

Օ

օպերատորի ընտրացանկ 38

օրացույց 42