Խնամք և սպասարկում
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման և հմտության արդյունք է, և այն պետք է խնամքով
օգտագործել: Հետևյալ խորհուրդները Ձեզ կօգնեն ուժի մեջ պահել արտադրողի երաշխիքը:
•
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների բոլոր տեսակները կարող են
տարրեր պարունակել, որոնք կարող են հանգեցնել էլեկտրոնային սխեմաների քայքայմանը:
Եթե սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ սպասեք մինչև սարքը
ամբողջովին չորանա:
•
Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ օգտագործել: Շարժական մասերն
ու էլեկտրոնային բաղադրամասերը կարող են վնասվել:
•
Սարքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանները
նվազեցնում են էլեկտրոնային սարքերի շահագործման ժամկետը, վնասում մարտկոցները,
ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայե որոշ տարրեր:
•
Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի միջավայրում: Երբ այն վերադառնում է
բնական ջերմաստիճանի, սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվել և վնասել
էլեկտրոնային տպատախտակները:
•
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն ուղեցույցում:
•
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ վերաբերմունքը կարող է
կոտրել ներքին տպատախտակները և մեխանիկական նուրբ բաղադրամասերը:
•
Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր, մաքրող լուծիչներ կամ ուժեղ
ներգործության մաքրող նյութեր:
•
Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական մասերի միջև` խափանելով
սարքի պատշաճ աշխատանքը:
•
Սարքի վրա գտնվող ոսպնյակները (տեսախցիկի, հեռավորության չափիչի, լուսընդունիչի և
այլն) մաքրելու համար փափուկ, մաքուր, չոր շոր օգտագործեք:
•
Միայն սարքի հետ մատակարարված կամ հաստատագրված ալեհավաք օգտագործեք:
Չհաստատագրված, փոփոխված կամ կցորդված ալեհավաքները կարող են վնասել սարքը և
խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
•
Լիցքավորիչը միայն սենյակում կամ բնակարանում օգտագործեք:
•
Միշտ պատրաստեք այն տեղեկությունների պահեստային օրինակները, որոնք ցանկանում եք
պահպանել, օրինակ` կոնտակտային տվյալներ և օրացուցային նշումներ:
•
Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու նպատակով սարքը ելման
վիճակի բերեք՝ այն անջատելով և մարտկոցը հանելով:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին, մարտկոցին, լիցքավորիչին և
բոլոր լրացուցիչ սարքերին: Եթե սարքերից որևէ մեկը պատշաճ չի գործում, նորոգման համար այն
տարեք լիազոր սպասարկման մոտակա կետ:
Խնամք և սպասարկում
Ա ն վ տ ա ն գ ո ւ թ յ ա ն հ ա մ ա ր լ ր ա ց ո ւ ց ի չ տ ե ղ ե կ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր
53
Թափոնների հեռացում
Արտադրանքի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր
աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ Եվրոպական Միությունում բոլոր էլեկտրական և
էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և կուտակիչները, իրենց շահագործման
ժամկետի ավարտից հետո, պետք է աղբահանվեն հավաքման հատուկ կետ: Դեն մի նետեք
այս նշանով պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ:
Արտադրանքները ընդունման կետ վերադարձնելով՝ Դուք կանխում եք թափոնների
չվերահսկվող հեռացումը և նպաստում եք նյութական պաշարների վերաօգտագործմանը:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ արտադրանքի
մանրածախ վաճառակետից, թափոնների հեռացման համար պատասխանատու
տեղական իշխանության մարմիններից, ազգային արտադրողների գործունեության
համար պատասխանատու կազմակերպություններից կամ Nokia-ի տեղական
ներկայացուցչությունից: Արտադրանքի Էկո-հայտարարագրին կամ Ձեր հնացած
ապրանքը վերադարձնելու վերաբերյալ հրահանգներին ծանոթանալու համար տե՛ս Ձեր
երկրին վերաբերող տեղեկատվությունը www.nokia.com ինտերնետային կայքում: