մարտկոցի իսկությունը ստուգելու ուղեցույց
Ձեր ապահովության համար օգտագործեք միայն Nokia-ի գործարանային մարտկոցները: Համոզված
լինելու համար, որ Դուք Nokia-ի գործարանային մարտկոց եք ձեռք բերում, այն գնեք Nokia-ի
լիազորված գործակալից և ստուգեք հոլոգրամային պիտակը՝ կատարելով հետևյալ քայլերը:
Բոլոր չորս քայլերը հաջողությամբ ավարտելը լիովին չի երաշխավորում մարտկոցի
գործարանային լինելու փաստը: Եթե պատճառներ ունեք կասկածելու, որ մարտկոցը Nokia-ի
բնօրինակ մարտկոց չէ, խուսափեք այն օգտագործելուց և տարեք Nokia-ի մոտակա լիազոր
սպասարկման կետ կամ վաճառքի գործակալի մոտ՝ համապատասխան աջակցություն ստանալու
համար: Nokia-ի լիազոր սպասարկման կետը կամ վաճառքի գործակալը կստուգեն մարտկոցի
իսկությունը: Եթե մարտկոցի իսկությունը հնարավոր չէ պարզել, մարտկոցը վերադարձրեք
այնտեղ, որտեղից գնել եք:
Ստուգեք հոլոգրամը
1.
Պիտակի վրայի հոլոգրամը դիտելիս պետք է մի անկյան տակ
տեսնեք Nokia ձեռքերը միացնող նշանը, և մեկ այլ անկյան տակ
նայելիս՝ Nokia Original Enhancements պատկերանշանը:
2.
Հոլոգրամը ձախ, աջ, ներքև և վերև թեքելիս Դուք պետք է նրա
կողմերի վրա տեսնեք համապատասխանաբար 1, 2, 3 և 4 կետ:
52
Ի՞նչ անել, եթե մարտկոցը գործարանային չէ
Եթե չեք կարող համոզվել, որ պիտակի վրա հոլոգրամ ունեցող Ձեր Nokia մարտկոցը
գործարանային է, խնդրում ենք այն չօգտագործել: Մարտկոցը տարեք Nokia մոտակա լիազոր
սպասարկման կենտրոն կամ վաճառքի գծով գործակալի մոտ՝ աջակցություն ստանալու համար:
Արտադրողի կողմից չհաստատագրված մարտկոց օգտագործելը կարող է վտանգավոր լինել և
կարող է հանգեցնել սարքի ոչ բավարար աշխատանքի ու վնաս պատճառել Ձեր սարքին և դրան
միացված լրացուցիչ սարքերին: Դա կարող է նաև անվավեր դարձնել սարքի նկատմամբ կիրառելի
այս կամ այն հաստատումը կամ երաշխիքը:
Գործարանային Nokia մարտկոցների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք
www
.nokia.com/battery կայքը: