
Ընտրանքներ կանչի ժամանակ
Ընտրանքներից շատերը, որոնք կարող եք օգտագործել կանչի ընթացքում, ցանցային
ծառայություններ են: Ծառայությունների մատչելիությունը պարզելու համար դիմեք Ձեր
ծառայության մատակարարին:
Կանչի ընթացքում ընտրեք Ընտրանքներ և որևէ մեկը հետևյալից.
Խլացնել, Միացնել,
Կոնտակտներ, Ընտրացանկ, Կողպել ստեղնախումբը, Գրանցում, Բարձրախոս կամ Ձեռնազատ:
Ցանցային ծառայությունների ընտրանքներն են՝
Պատասխանել կամ Մերժել, Սպասել կամ
Հետաձգումը հանել, Նոր կանչ, Ավելացնել խորհրդաժողովին, Ավարտել կանչը, Ավարտել բոլոր
կանչերը և հետևյալը՝
Ուղարկել DTMF — տոնաշարեր ուղարկելու համար.
Փոխատեղել — ակտիվ կանչից հետաձգված կանչին անցնելու համար.
Փոխանցել — հետաձգված կանչը ակտիվ կանչին միացնելու և ինքնուրույն անջատելու համար.
Խորհրդաժողով — մինչև հինգ անձի հեռախոսային խորհրդակցության կանչ կատարելու համար.
Անձնական կանչ — խորհրդակցության կանչի ժամանակ առանձին քննարկում անելու համար.
Ուշադրություն. Բարձրախոսից օգտվելիս հեռախոսը ականջին մոտ մի պահեք, քանի
որ ձայնը կարող է չափազանց բարձր լինել:
3.