Կանչ կատարելը
1.
Մուտքագրեք հեռախոսահամարը, ներառյալ միջքաղաքային կոդը:
Միջազգային կանչերի համար երկու անգամ սեղմեք * միջազգային նախածանցի համար
(+ նշանը փոխարինում է միջազգային մուտքի կոդին), մուտքագրեք երկրի կոդը,
միջքաղաքային կոդը՝ առանց առջևի 0-ի, եթե դա անհրաժեշտ է, և հեռախոսահամարը:
2.
Համարը զանգահարելու համար սեղմեք «Զանգել» ստեղնը:
Կանչի ձայնի ուժգնությունը կարգավորելու համար զանգի ուժգնության ստեղնը սեղմեք վեր
կամ վար:
Կ ա ն չ ե ր
19
3.
Կանչն ավարտելու կամ կանչի փորձը դադարեցնելու համար սեղմեք ավարտի ստեղնը կամ
փակեք հեռախոսը:
Վերջին հավաքված համարների դյուրանցման համար սպասման ռեժիմում մեկ անգամ սեղմեք
զանգելու ստեղնը: Համարը զանգահարելու համար ընտրեք համարը կամ անունը և սեղմեք
«Զանգել» ստեղնը:
Ձայնականչին պատասխանելը կամ այն մերժելը
Կանչին պատասխանելու համար սեղմեք «Զանգել» ստեղնը: Կանչն ավարտելու համար սեղմեք
«Ավարտ» ստեղնը:
Կանչը մերժելու համար սեղմեք «Ավարտ» ստեղնը:
Զանգի հնչերանգը խլացնելու համար սեղմեք Լռություն: Այնուհետև պատասխանեք կանչին կամ
մերժեք այն:
Արագ հավաքում
Արագ հավաքման ստեղներից մեկին՝ 2-9, վերագրեք հեռախոսահամար: Տե՛ս Արագ հավաքում»,
էջ 29: Համարը զանգահարեք հետևյալ ձևերից որևէ մեկով՝
•
Սեղմեք արագ հավաքման ստեղնը, այնուհետև՝ զանգելու ստեղնը:
•
Եթե արագ հավաքումն ակտիվացված է, սեղմեք և պահեք արագ հավաքման ստեղնը, մինչև
կանչը սկսվի: Տե՛ս
Արագ հավաքում «Կանչ»-ում, էջ 35:
Ընդլայնված հնարավորությամբ ձայնային համարահավաք
Ձայնային համարահավաքը թույլ է տալիս կանչ կատարել՝ կոնտակտների ցանկից որևէ անուն
արտասանելով: Ձայնային հրամանները լեզվից կախված չեն: Լեզուն նախադրելու համար տե՛ս
Ձայնի ճանաչման լեզու «Հեռախոս»-ում, էջ 36:
Ծանուցում. Ձայնային հատկորոշիչներից օգտվելը կարող է դժվար լինել աղմկոտ
պայմաններում կամ արտակարգ իրավիճակներում, ուստի հարկավոր չէ բոլոր
դեպքերում հույսն ամբողջովին դնել համարը ձայնային հրամաններով հավաքելու վրա:
1.
Սպասման ռեժիմում սեղմեք և պահեք ձայնի ուժգնության ստեղնը: Կլսվի կարճ հնչերանգ, և
կցուցադրվի
Խոսիր հիմա:
2.
Հստակորեն արտասանեք ձայնային հրամանը: Եթե ձայնի ճանաչումը հաջող է,
համընկնումներով ցանկ է ցույց տրվում: Հեռախոսը հնչեցնում է ցանկի վերին մասում գտնվող
համընկման ձայնային հրամանը: Եթե արդյունքը ճիշտ տարբերակը չէ, ոլորեք դեպի մեկ այլ
համընկնում:
Հեռախոսի ընտրված գործառույթը կատարելու համար ձայնային հրամաններ օգտագործելը
նման է ձայնային համարահավաքին: Տե՛ս
Ձայնային հրամաններ «Իմ դյուրանցումները»-ում,
էջ 31:
■