Հաղորդագրությունների փոխանակում
Դուք կարող եք կարդալ, գրել, ուղարկել և պահպանել տեքստային, մուլտիմեդիա, էլ-նամակ,
ձայնային և շտապ հաղորդագրություններ:
Ձեր սարքն ապահովում է մեկ հաղորդագրության ծավալի սահմանափակումը գերազանցող
տեքստային հաղորդագրություններ: Երկար հաղորդագրություններն ուղարկվում են երկու կամ
ավելի հաղորդագրությունների տեսքով: Այդ դեպքում ծառայության մատակարարը կարող է
համապատասխան վարձ գանձել: Շեշտեր կամ այլ նշաններ ունեցող նշանագրերը, ինչպես նաեւ
որոշ լեզուների նշանագրերը սովորականից ավելի տեղ են զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ
հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի քանակը:
Ցուցասարքի վերին մասում երևացող ցուցիչը ցույց է տալիս մնացած նիշերի ընդհանուր թիվը և
ուղարկման ենթակա հաղորդագրությունների քանակը: Օրինակ՝ 673/2-ը նշանակում է, որ դեռ
մնում է 673 գրանշան, և հաղորդագրությունն ուղարկվում է որպես երկու հաղորդագրությունից
բաղկացած շարք:
■