Հաղորդագրության պարամետրեր
Ընդհանուր պարամետրեր
Ընդհանուր պարամետրերը ընդհանուր են տեքստային և մուլտիմեդիա հաղորդագրությունների
համար:
Ընտրեք Ընտրացանկ
> Հաղորդագրությունների փոխանակում > Հաղորդագրության պարամետրեր >
Ընդհանուր պարամետրեր և որևէ մեկը հետևյալից.
Պահպանել ուղարկված հաղորդագրությունները — հեռախոսը նախադրելու՝ ուղարկված
հաղորդագրությունները «Ուղարկված տարրեր» պահոցում պահպանելու համար.
Վերագրանցում Ուղարկված տարրերում — հին ուղարկված հաղորդագրությունները նորերով
վերագրանցելու նպատակով հեռախոսը նախադրելու համար, երբ հաղորդագրությունների
հիշողությունը լիքն է, ընտրեք Թույլատրված: Այս նախադրումը ցույց է տրվում, միայն եթե
Պահպանել ուղարկված հաղորդագրությունները դնում եք > Այո:
Գերադասելի հասցեատերեր — ընտրության ցանկերի վերնամասում երևացող հասցեատիրոջն
ընտրելու համար.
Տառաչափ — հաղորդագրություններում օգտագործվող տառաչափն ընտրելու համար.
Գրաֆիկական ժպտիկներ — հեռախոսը նախադրելու՝ գրանշանների վրա հիմնված ժպտիկները
գրաֆիկականներով փոխարինելու համար.
Տեքստային հաղորդագրություններ
Տեքստային հաղորդագրության պարամետրերն ազդում են տեքստային և SMS հաղորդագրություններն
ուղարկելու, ստանալու և դիտելու վրա:
Ընտրեք Ընտրացանկ
> Հաղորդագրությունների փոխանակում > Հաղորդագրության պարամետրեր >
Տեքստային հաղորդագրություններ և որևէ մեկը հետևյալից.
Առաքման հաշվետվություններ — ցանցից պահանջելու, որպեսզի առաքման հաշվետվություններ
ուղարկվեն Ձեր հաղորդագրությունների մասին (ցանցային ծառայություն).
Հաղորդագրության կենտրոններ — հաղորդագրության կենտրոնի հեռախոսահամարն ու
անվանումը նախադրելու համար, ինչը պահանջվում է տեքստային հաղորդագրություններ
ուղարկելու համար, ընտրեք
Ավելացնել կենտրոն: Դուք այդ համարը ստանում եք Ձեր
ծառայության մատակարարից:
Օգտագործվող հաղորդագրության կենտրոն — օգտագործվող հաղորդագրության կենտրոնն
ընտրելու համար.
Հաղորդագրության վավերություն — ընտրելու, թե որքան ժամանակ ցանցը փորձի առաքել Ձեր
հաղորդագրությունը.
Հետևյալ կերպ ուղարկված հաղորդագրություններ — ուղարկման ենթակա հաղորդագրությունների
ձևաչափն ընտրելու համար՝
Տեքստ, Փեյջերային կանչ կամ Ֆաքս.
Հ ա ղ ո ր դ ա գ ր ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ի փ ո խ ա ն ա կ ո ւ մ
26
Օգտագործել փաթեթային տվյալներ — GPRS-ը որպես նախընտրելի SMS կրող ցանց նախադրելու
համար.
Նիշերի ապահովում — ուղարկման ենթակա հաղորդագրություններում եղած բոլոր գրանշաններն
այնպես ընտրելու համար, ինչպես դրանք երևում են, ընտրեք
Լրիվ: Եթե ընտրեք Կրճատ,
շեշտադրված գրանշանները և այլ նշաններ կարող են փոխարկվել այլ նիշերի:
Պատասխանել նույն կենտրոնի միջոցով — թույլ տալու համար, որպեսզի Ձեր հաղորդագրությունը
ստացողը Ձեզ պատասխան ուղարկի՝ օգտագործելով Ձեր հաղորդագրության կենտրոնը
(ցանցային ծառայություն).
Մուլտիմեդիա հաղորդագրություններ
Հաղորդագրության պարամետրերն ազդում են մուլտիմեդիա հաղորդագրություններն ուղարկելու,
ստանալու և դիտելու վրա: Դուք կարող եք մուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակման
համար կազմաձևման պարամետրեր ստանալ՝ որպես կազմաձևման հաղորդագրություն: Տե՛ս
«Կազմաձևման պարամետրերի սպասարկում», էջ 10: Կարող եք պարամետրերը մուտքագրել նաև
ձեռքով: Տե՛ս «Կազմաձևում», էջ 37:
Ընտրեք Ընտրացանկ
> Հաղորդագրությունների փոխանակում > Հաղորդագրության պարամետրեր >
Մուլտիմեդիա հաղորդագրություններ և որևէ մեկը հետևյալից.
Առաքման հաշվետվություններ Այո — ցանցից պահանջելու, որպեսզի առաքման
հաշվետվություններ ուղարկվեն Ձեր հաղորդագրությունների մասին (ցանցային ծառայություն).
MMS
ստեղծման ռեժիմ — սահմանափակելու կամ թույլ տալու, որպեսզի տարբեր տեսակի
մուլտիմեդիա ավելացվի հաղորդագրություններին.
Պատկերի չափ MMS-ում — մուլտիմեդիա հաղորդագրություններում պատկերի չափը նախադրելու
համար.
Սլայդերի կանխադրված ժամորոշում — մուլտիմեդիա հաղորդագրություններում սլայդերի միջև
կանխադրված ժամանակը սահմանելու համար.
Թույլատրել մուլտիմեդիայի ստացում — մուլտիմեդիա հաղորդագրությունը ստանալու կամ
արգելափակելու համար ընտրեք
Այո կամ Ոչ: Եթե ընտրեք Տան ցանցում, չեք կարողանա
մուլտիմեդիա հաղորդագրություններ ստանալ տան ցանցից դուրս գտնվելիս: Մուլտիմեդիա
հաղորդագրությունների ծառայության կանխադրումն է՝
Տան ցանցում: Այս ընտրացանկի
առկայությունը կախված է Ձեր հեռախոսից:
Մտից մուլտիմեդիա հաղորդագրություններ — թույլ տալու համար, որպեսզի մուլտիմեդիա
հաղորդագրությունները ստացվեն ինքնաբերաբար, ձեռքով՝ հուշումից հետո, կամ ստացումը
մերժելու համար: Այս նախադրվածքը ցույց չի տրվում, եթե
Թույլատրել մուլտիմեդիայի ստացումը
դրված է
Ոչ:
Թույլատրել գովազդ — գովազդեր ստանալու կամ մերժելու համար: Այս նախադրվածքը ցույց
չի տրվում, եթե
Թույլատրել մուլտիմեդիայի ստացումը դրված է Ոչ, կամ Մտից մուլտիմեդիա
հաղորդագրությունները դրված է Մերժել:
Կազմաձևման պարամետրեր — Միայն մուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակում
ապահովող կազմաձևեր ցույց տալու համար ընտրեք
Կազմաձև: Ընտրեք ծառայության մատակարար,
Կանխադրված կամ Անհատական կազմաձև մուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակման
համար: Ընտրեք
Հաշիվ և ակտիվ կազմաձևման պարամետրերում պարունակվող MMS հաշիվը:
Էլ-նամակներ
Պարամետրերն ազդում են էլ-նամակն ուղարկելու, ստանալու և դիտելու վրա: Դուք կարող
եք պարամետրերը ստանալ կազմաձևման հաղորդագրության տեսքով: Տե՛ս «Կազմաձևման
պարամետրերի սպասարկում», էջ 10: Կարող եք պարամետրերը մուտքագրել նաև ձեռքով: Տե՛ս
«Կազմաձևում», էջ 37:
Կ ո ն տ ա կ տ ն ե ր
27
Ընտրեք Ընտրացանկ
> Հաղորդագրությունների փոխանակում > Հաղորդագրության պարամետրեր >
Էլ-նամակներ և որևէ մեկը հետևյալից.
Նոր էլ-նամակի ծանուցում — նոր էլ-նամակի ծանուցումը միացնելու կամ անջատելու համար.
Թույլատրել էլ-նամակի ստացում — միշտ հաղորդագրություններ թույլատրելու համար, կամ՝
միայն Ձեր տան ցանցում.
Պատասխանել բնօրինակ հաղորդագրության տեքստով — էլ-նամակի բնօրինակ տեքստով
պատասխանելու համար.
Պատկերի չափը էլ-նամակում — էլ-նամակում պատկերի կանխադրված չափը սահմանելու համար.
Խմբագրել փոստարկղերը — գործածվող փոստարկղեր ավելացնելու, վերացնելու կամ փոխելու
համար.
5.