Հիշողությունը լիքն է
Եթե ստանում եք հետևյալ հաղորդագրությունը՝
Հիշողությունը լիքն է: Անհնար է հաղորդագրություններ
ստանալ. Դուք պետք է որոշ տարրեր վերացնեք: Նախ հին հաղորդագրությունները վերացնելու
համար ընտրեք OK > Այո և պահոցը: Ոլորեք դեպի հարկավոր հաղորդագրությունն ու ընտրեք
Վերացնել: Մի քանի հաղորդագրություն վերացնելու համար ընտրեք Նշել: Նշեք այն բոլոր
հաղորդագրությունները, որոնք ուզում եք վերացնել, և ընտրեք Ընտրանքներ >
Վերացնել նշվածները:
■
Էլփոստարկղ
Նախքան կկարողանաք էլ-նամակներ ուղարկել և առբերել, պետք է ձեռք բերեք նոր էլփոստի հաշիվ
կամ օգտագործեք Ձեր ընթացիկ հաշիվը: Եթե ուզում եք պարզել՝ արդյո՞ք Ձեր էլփոստի հասցեն
մատչելի է, դիմեք էլփոստի ծառայության մատակարարին:
Էլփոստի նախադրում
Ընտրեք Ընտրացանկ >
Հաղորդագրությունների փոխանակում > Իմ փոստարկղը > Ընտրանքներ >
Ավելացնել փոստարկղ > Օգտագործել պահպանված պարամետրերը:
Պարամետրերը ձեռքով մուտքագրելու համար ընտրեք Ընտրացանկ >
Հաղորդագրությունների
փոխանակում > Իմ փոստարկղը > Ընտրանքներ > Ավելացնել փոստարկղ > Ստեղծել ձեռքով:
Դուք կարող եք էլփոստի կազմաձևման պարամետրերը ստանալ կազմաձևման հաղորդագրության
տեսքով:
Հ ա ղ ո ր դ ա գ ր ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ի փ ո խ ա ն ա կ ո ւ մ
2
Բացել փոստարկղը
Երբ բացում եք փոստարկղը, սարքը հարցնում է, թե ուզու՞մ եք միանալ փոստարկղին (Միանա՞լ իմ
փոստարկղին):
Ձեր փոստարկղին միանալու և նոր էլ-նամակների վերնագրեր կամ հաղորդագրություններ
առբերելու համար ընտրեք Այո: Երբ Դուք առցանց հաղորդագրություններ եք դիտում, անընդհատ
միանում եք հեռադիր փոստարկղին՝ օգտվելով տվյալների փոխանցման կապից:
Նախապես առբերված էլեկտրոնային հաղորդագրությունները ցանցից դուրս դիտելու համար
ընտրեք Ոչ: Երբ Դուք ցանցից դուրս էլեկտրոնային հաղորդագրություններ եք դիտում, Ձեր սարքը
հեռադիր փոստարկղին միացած չէ:
Էլ-նամակ գրելը և ուղարկելը
Դուք կարող եք էլ-նամակ գրել նախքան էլփոստի ծառայությանը միանալը, կամ նախ միանալ
ծառայությանը, հետո գրել և ուղարկել էլ-նամակը:
1.
Ընտրեք Ընտրացանկ >
Հաղորդագրությունների փոխանակում > Ստեղծել հղգրն > Էլ-նամակ:
2.
Եթե մեկից ավելի էլփոստի հասցե է որոշվել, ընտրեք այն հաշիվը, որից ուզում եք էլ-նամակ
ուղարկել:
3.
Մուտքագրեք հասցեատիրոջ էլփոստի հասցեն, գրեք թեման և մուտքագրեք էլ-նամակի
հաղորդագրությունը: Պատկերասրահից ֆայլ կցելու համար ընտրեք Ընտրանքներ >
Մտցնել:
4.
Էլ-նամակն ուղարկելու համար ընտրեք Ուղարկել
> Ուղարկել հիմա:
Էլ-նամակ կարդալը և պատասխանելը
Կարևոր է. Զգույշ եղեք հաղորդագրությունները բացելիս: Էլեկտրոնային
հաղորդագրությունները կարող են չարամիտ ծրագրեր պարունակել կամ այլ կերպ
վնասակար լինել Ձեր սարքի կամ համակարգչի համար:
1.
Ընտրեք Ընտրացանկ
> Հաղորդագրությունների փոխանակում, հաշվի անունն ու հարկավոր
հաղորդագրությունը:
2.
Էլ-նամակին պատասխանելու համար ընտրեք Ընտրանքներ
> Պատասխանել: Հաստատեք
կամ խմբագրեք էլփոստի հասցեն և թեման, հետո գրեք պատասխանը:
3.
Հաղորդագրությունն ուղարկելու համար ընտրեք Ուղարկել
> Ուղարկել հիմա:
■