Անվտանգություն
Ձեր սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական
հեռախոսահամարով զանգահարելը կարող է դեռ հնարավոր լինել, նույնիսկ երբ օգտագործվում
են զանգահարելու հնարավորությունը սահմանափակող անվտանգության միջոցներ (ինչպիսիք են
կանչի արգելափակումը, փակ օգտագործողների խումբը կամ ամրագրված համարահավաքը):
Ընտրեք Ընտրացանկ
> Պարամետրեր > Անվտանգություն և որևէ մեկը հետևյալից.
PIN
կոդի հարցում — հեռախոսի նախադրում այնպես, որ այն Ձեր PIN կոդը պահանջի ամեն անգամ
միացվելիս: Որոշ SIM քարտեր թույլ չեն տալիս, որ կոդի հարցումն անջատվի:
PIN2
կոդի հարցում — ընտրելու համար, թե արդյո՞ք PIN2 կոդ պահանջվի հեռախոսի՝ PIN2 կոդով
պաշտպանված հատուկ ֆունկցիոնալ հնարավորություն օգտագործելիս: Որոշ SIM քարտեր թույլ
չեն տալիս, որ կոդի հարցումն անջատվի:
Կանչի արգելափակման ծառայություն — Ձեր հեռախոսի մտից և ելից կանչերը սահմանափակելու
համար (ցանցային ծառայություն): Պահանջվում է արգելափակման նշանաբառ:
Ամրագրված համարահավաք — ելից կանչերն ընտրված հեռախոսահամարներով
սահմանափակելու համար, եթե Ձեր SIM քարտն ապահովում է այս գործառույթը: Երբ ամրագրված
համարահավաքը միացված է, GPRS միացումներ հնարավոր չեն, բացի GPRS կապով տեքստային
հաղորդագրություններ ուղարկելիս: Այդ դեպքում հասցեատիրոջ հեռախոսահամարն ու
հաղորդագրությունների կենտրոնի համարը պետք է ընդգրկվեն ամրագրված համարահավաքի
ցանկում:
Փակ օգտագործողների խումբ — այն մարդկանց խումբը սահմանելու համար, ում կարող եք
զանգել և ովքեր կարող են զանգել Ձեզ (ցանցային ծառայություն).
Անվտանգության աստիճան — հեռախոսն այնպես նախադրելու համար, որպեսզի այն
անվտանգության կոդ պահանջի ամեն անգամ, երբ նոր SIM քարտ է մտցվում հեռախոսի մեջ,
ընտրեք
Հեռախոս: Եթե ընտրում եք Հիշողություն, հեռախոսն անվտանգության կոդ է պահանջում,
երբ SIM քարտի հիշողությունն է ընտրված, և Դուք ուզում եք փոխել գործածության մեջ գտնվող
հիշողությունը:
38
Մուտքի կոդեր — անվտանգության կոդը, PIN կոդը, PIN2 կոդը կամ սահմանափակման նշանաբառը
փոխելու համար.
Լիազորման վկայագրեր կամ Օգտագործողի վկայականներ — Ձեր հեռախոսի մեջ ներլցված
լիազորման կամ օգտագործողի վկայագրերի ցանկը դիտելու համար: Տե՛ս «Վկայականներ», էջ 48:
Անվտանգության համակարգի պարամետրեր — անվտանգության համակարգի մանրամասները
դիտելու համար ընտրեք Համակարգի PIN-ի պահանջ կամ փոխեք համակարգի PIN-ն ու PIN
ստորագրումը: Տե՛ս նաև «Մուտքի կոդեր», էջ 10:
■