Կազմաձևում
Դուք կարող եք Ձեր հեռախոսը կազմաձևել պարամետրերով, որոնք պահանջվում են որոշ
ծառայությունների պատշաճ գործառության համար: Ձեր ծառայության մատակարարը նույնպես
կարող է Ձեզ ուղարկել այդ պարամետրերը: Տե՛ս «Կազմաձևման պարամետրերի սպասարկում»,
էջ 10:
Ընտրեք Ընտրացանկ
> Պարամետրեր > Կազմաձևում և որևէ մեկը հետևյալից.
Կանխադրված կազմաձևի պարամետրեր — հեռախոսում պահպանված ծառայության
մատակարարներին դիտելու համար: Ծառայության մատակարարի կազմաձևման պարամետրերը
կանխադրելու համար ընտրեք Ընտրանքներ
> Դնել որպես կանխադրված:
Ակտիվացնել կանխադրված պարամետրերը բոլոր ծրագրերում — ապահովված ծրագրերի համար
կանխադրված կազմաձևման պարամետրերն ակտիվացնելու համար.
Միանալ ծառայության մատակարարի օժանդակությանը — Ձեր ծառայության մատակարարից
կազմաձևման պարամետրեր ներլցնելու համար.
Անհատական կազմաձևման պարամետրեր — զանազան ծառայությունների համար ձեռքով
նոր անձնական հաշիվներ ավելացնելու և դրանք ակտիվացնելու կամ վերացնելու համար: Նոր
անձնական հաշիվ ավելացնելու համար, եթե որևէ մեկը չեք ավելացրել, ընտրեք Ավելացնել նորը:
Այլապես, ընտրեք Ընտրանքներ
> Ավելացնել նորը: Պարամետրերը տարբերվում են՝ ընտրված
ծառայության տեսակից կախված:
■