Հեռախոս
Ընտրեք Ընտրացանկ
> Պարամետրեր > Հեռախոս և որևէ մեկը հետևյալից.
Լեզվի պարամետրեր — Ձեր հեռախոսի ցուցադրման լեզուն նախադրելու համար ընտրեք
Հեռախոսի լեզուն: Ընտրեք Ինքնաբար լեզուն ըստ Ձեր SIM քարտի նախադրելու համար:
Ձայնի վերարտադրման լեզուն նախադրելու համար ընտրեք
Ձայնի ճանաչման լեզու: Տե՛ս
«Ընդլայնված հնարավորությամբ ձայնային համարահավաք», էջ 19 և
Ձայնային հրամաններ «Իմ
դյուրանցումները»-ում, էջ 31:
Հիշողության կարգավիճակ — հեռախոսի օգտագործված և մատչելի հիշողության ծավալը
դիտելու համար.
Ավտոմատ ստեղնակողպեք — Ձեր հեռախոսի ստեղնախումբը նախադրված ժամանակից հետո
ինքնաբերաբար կողպելու համար, երբ հեռախոսը սպասման ռեժիմում է, ու ոչ մի գործառույթ չի
օգտագործվում: Ընտրեք
Միացնել և դրեք ժամը:
Անվտանգության ստեղնակողպեք — հեռախոսի նախադրում այնպես, որ այն անվտանգության
կոդ պահանջի ստեղնակողպեքը բացելիս: Մուտքագրեք անվտանգության կոդը և ընտրեք
Միացնել:
Ողջույնի երկտող — երկտող գրելու համար, որը ցույց է տրվում հեռախոսը միացնելիս.
Հեռախոսի թարմացումներ — ընթացիկ ծրագրակազմը ստուգելու կամ ծրագրակազմի
թարմացումներ տեղադրելու համար.
Օպերատորի ընտրություն — Ձեր տարածքում առկա բջջային ցանցերից որևէ մեկն
ինքնաբերաբար ընտրելու նպատակով հեռախոսը նախադրելու համար ընտրեք
Ավտոմատ:
Ընտրեք
Ձեռքով՝ Ձեր ծառայության մատակարարի հետ ռոումինգի պայմանագիր ունեցող ցանց
ընտրելու համար:
Օգնության տեքստի ակտիվացում — ընտրելու՝ հեռախոսը ցույց տա՞ օգնության տեքստեր.
Գործարկման հնչերանգ — միացվելիս հեռախոսը հնչերանգ է վերարտադրում.
Փեղկի փակում — ընտրելու՝ վերադառնա՞լ սպասման ռեժիմ, թե՞ բոլոր ծրագրերը բաց պահել, երբ
փեղկը փակվում է.
Թռիչքի հարցում — հեռախոսը հարցնում է. արդյո՞ք ամեն անգամ միացվելիս օգտագործվի
թռիչքային պրոֆիլը: Տե՛ս «Թռիչքային ռեժիմ», էջ 18:
■