Հիմնական ցուցասարք
Ընտրեք Ընտրացանկ
> Պարամետրեր > Հիմնական ցուցասարք և առկա ընտրանքներից՝
Պաստառ — սպասման ռեժիմում ետնապատկեր ավելացնելու համար.
Ակտիվ սպասում — ակտիվ սպասման ռեժիմը միացնելու կամ անջատելու և այն կազմակերպելու
ու անհատականացնելու համար:
Սպասման ռեժիմի տպատառի գույն — սպասման ռեժիմում տեքստերի գույնն ընտրելու համար.
Նավարկման ստեղների պատկերակներ — սպասման ռեժիմում ընթացիկ նավարկման ստեղների
դյուրանցումների պատկերակները ցուցադրելու համար, երբ ակտիվ սպասումն անջատված է.
Պ ա ր ա մ ե տ ր ե ր
31
Ծանուցման տվյալներ — տվյալներ ցուցադրելու կամ թաքցնելու համար, ինչպիսիք են
կոնտակտային տվյալները կորսված կանչի և ստացված հաղորդագրության ծանուցումներում:
Փեղկի շարժապատկեր — հեռախոսն այնպես նախադրելու, որպեսզի այն բացել-փակելիս
շարժապատկեր ցուցադրվի.
Տառաչափ — հաղորդագրությունների փոխանակման, կոնտակտների և ցանցէջերի համար
տառաչափ նախադրելու համար.
Օպերատորի պատկերանիշ — հեռախոսն այնպես նախադրելու, որպեսզի ցուցադրվի կամ
թաքցվի օպերատորի պատկերանիշը.
Բջջի տվյալների ցուցադրում — բջջայինի ինքնությունը ցուցադրելու համար, եթե դա մատչելի
է ցանցից.
■