Nokia 3610 fold - Միացնելիություն

background image

Միացնելիություն

Դուք կարող եք հեռախոսը միացնել համատեղելի սարքի՝ օգտագործելով Bluetooth անլար

տեխնոլոգիան կամ USB տվյալների կաբելը: Կարող եք նաև պարամետրեր սահմանել EGPRS

հեռախոսակապերի համար:

Bluetooth

անլար տեխնոլոգիա

Սույն սարքը համապատասխանում է հետևյալ պրոֆիլներն ապահովող Bluetooth Specification

2.0

+ EDR մասնագրերին. ընդհանուր մուտք, ցանցային մուտք, օբյեկտների ընդհանուր

փոխանակում, ձեռնազատ, գլխային հեռախոս, օբյեկտների հրում, ֆայլերի փոխանցում, հեռադիր

մուտք դեպի ցանց, SIM քարտի մուտք, անհատական ցանցի պրոֆիլ, ծառայության հայտնաբերման

ծրագրի պրոֆիլ, ընդհանուր ձայնային և տեսողական բաշխում, կատարելագործված ձայնային

կամ տեսողական բաշխում, հեռադիր ձայնա- և տեսաղեկավարման պրոֆիլ, ընդհանուր ձայնային

և տեսողական բաշխման պրոֆիլ և հաջորդական պորտ: Bluetooth տեխնոլոգիայով աշխատող

այլ սարքերի հետ փոխհամատեղելիությունը ապահովելու համար օգտագործեք միայն Nokia-ի

կողմից այս մոդելի համար թույլատրված լրացուցիչ սարքերը: Սույն սարքի հետ այլ սարքերի

համատեղելիությունը պարզելու համար դիմեք այդ սարքերն արտադրողներին:
Որոշ վայրերում կարող են սահմանափակումներ լինել Bluetooth տեխնոլոգիայի օգտագործման

նկատմամբ: Պարզեք տեղական իշխանություններից կամ ծառայության մատակարարից:
Ֆունկցիոնալ հնարավորությունները, որոնք Bluetooth տեխնոլոգիա են օգտագործում կամ թույլ

են տալիս այդ հնարավորությունների գործարկում հետին պլանի վրա, երբ միաժամանակ այլ

հնարավորություններ են օգտագործվում, ավելացնում է մարտկոցից պահանջվող հոսանքի չափը և

նվազեցնում մարտկոցի շահագործման ժամանակը:
Bluetooth

տեխնոլոգիան թույլ է տալիս հեռախոսը միացնել համատեղելի Bluetooth սարքի՝

10

մետր (32 ոտնաչափ) շառավղով: Քանի որ Bluetooth տեխնոլոգիա օգտագործող սարքերը

հաղորդակցվում են ռադիոալիքների միջոցով, հարկ չկա, որ Ձեր հեռախոսն ու մյուս սարքերը

լինեն ուղիղ գծով տեսանելի՝ չնայած կապը կարող է ենթակա լինել արգելքներով հարուցված

խանգարումների, ինչպիսիք են պատերը կամ այլ էլեկտրոնային սարքեր:
Կարևոր ցուցում.

Սարքը «թաքնված» ռեժիմում օգտագործելը հնարավորություն է տալիս խուսափել վնասակար

ծրագրերից:

Մի հաստատեք Bluetooth կապ այն աղբյուրների հետ, որոնց չեք վստահում:

Կարող եք նաև անջատել Bluetooth գործառույթը: Հեռախոսի այլ գործառույթների վրա դա

ազդեցություն չի ունենա:

background image

Պ ա ր ա մ ե տ ր ե ր

33

Bluetooth

միացման գործարկում

Ընտրեք Ընտրացանկ

> Պարամետրեր > Միացնելիություն > Bluetooth և որևէ մեկը հետևյալից.

Bluetooth

— Bluetooth գործառույթն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար:

-ը ցույց

է տալիս, որ Bluetooth միացնելիությունն ակտիվացված է: Bluetooth տեխնոլոգիան առաջին անգամ

ակտիվացնելիս Ձեզնից կպահանջվի հեռախոսին անվանում տալ: Օգտագործեք այլոց համար

հեշտ նույնականացնելի եզակի անուն:
Ձայնային լրացուցիչ սարքերի որոնում — համատեղելի Bluetooth ձայնասարքեր որոնելու համար:

Ընտրեք այն սարքը, որն ուզում եք միացնել հեռախոսին:
Զուգտակված սարքեր — տիրույթում առկա որևէ Bluetooth սարք որոնելու համար: Ընտրեք

Նոր՝ տիրույթում առկա Bluetooth սարքերը թվարկելու համար: Ընտրեք սարքը և Զուգտակել:

Մուտքագրեք սարքի համաձայնեցված Bluetooth անցակոդը (մինչև 16 նիշ)՝ սարքը Ձեր հեռախոսին

զուգակցելու (զուգտակելու) համար: Դուք պետք է այս անցակոդը տաք, միայն երբ սարքին

միանում եք առաջին անգամ: Հեռախոսը կմիանա սարքին, որից հետո կարող եք տվյալների

փոխանակում սկսել:

Bluetooth

անլար կապ

Ընտրեք Ընտրացանկ

> Պարամետրեր > Միացնելիություն > Bluetooth: Ստուգելու համար, թե որ

Bluetooth

կապն է տվյալ պահին ակտիվ, ընտրեք

Ակտիվ սարքեր: Հեռախոսի հետ ներկայումս

զուգտակված Bluetooth սարքերի ցանկը դիտելու համար ընտրեք

Զուգտակված սարքեր:

Bluetooth

պարամետրեր

Սահմանելու համար, թե ինչպես Ձեր հեռախոսը երևա այլ Bluetooth սարքերի, ընտրեք Ընտրացանկ

>

Պարամետրեր > Միացնելիություն > Bluetooth > Իմ հեռախոսի տեսանելիությունը կամ Իմ

հեռախոսի անունը:
Եթե Դուք մտահոգված եք անվտանգությամբ, անջատեք Bluetooth գործառույթը կամ

Իմ հեռախոսի

տեսանելիությունը դրեք Թաքցված: Միշտ Bluetooth հաղորդակցություն ընդունեք միայն այն

մարդկանցից, ում հետ համաձայնություն ունեք:

Փաթեթային տվյալներ

Ընդհանուր նշանակության փաթեթային ռադիոկապը (GPRS) ցանցային ծառայություն է, որը

շարժական հեռախոսներին թույլ է տալիս տվյալներ ուղարկել և ստանալ ինտերնետային

կանխագրի (IP) վրա հիմնված ցանցով:
Սահմանելու համար, թե ինչպես օգտվել ծառայությունից, ընտրեք Ընտրացանկ

> Պարամետրեր >

Միացնելիություն > Փաթեթային տվյալներ > Փաթեթային տվյալների միացում և որևէ մեկը հետևյալից.
Պահանջի դեպքում — փաթեթային տվյալների փոխանցման միացում հաստատելու համար, երբ

ծրագիրը դա պահանջում է: Միացումը փակվում է, երբ ծրագրի գործողությունն ավարտվում է:
Միշտ օնլայն — հեռախոսը նախադրելու, որպեսզի միացնելիս այն ինքնաբերաբար կապ

հաստատի փաթեթային տվյալների ցանցի հետ:

background image

Պ ա ր ա մ ե տ ր ե ր

3

Տվյալների փոխանցում

Ձեր օրացույցը, կոնտակտների տվյալները և նշումները համաժամացրեք մեկ այլ համատեղելի

սարքի (օրինակ՝ բջջային հեռախոսի), համատեղելի անհատական համակարգչի կամ հեռադիր

ինտերնետային սերվերի (ցանցային ծառայության) հետ:
Ձեր հեռախոսը միշտ տվյալներ է փոխանակում համատեղելի ԱՀ-ի կամ այլ համատեղելի սարքի

հետ, երբ հեռախոսն օգտագործվում է առանց SIM քարտի:
Փոխանցվող կոնտակտների ցանկ
Ձեր հեռախոսից տվյալներ պատճենելու կամ համաժամացնելու համար սարքի անունը և

պարամետրերը պետք է լինեն փոխանցվող կոնտակտների ցանկում: Երբ տվյալներ եք ստանում

այլ սարքից (օրինակ՝ համատեղելի բջջային հեռախոսից), համապատասխան փոխանցվող

կոնտակտն ինքնաբերաբար ավելացվում է ցանկին՝ օգտագործելով մյուս սարքի կոնտակտային

տվյալները:

Սերվերային համաժամացումը և ԱՀ համաժամացումը ինքնօրինակ տարրեր են

ցուցակում:
Ցանկին նոր փոխանցվող կոնտակտ (օրինակ՝ բջջային հեռախոս) ավելացնելու համար ընտրեք

Ընտրացանկ

> Պարամետրեր > Միացնելիություն > Տվյալների փոխանցում > Ընտրանքներ >

Ավելացնել կոնտակտ > Հեռախոսի համաժամացում կամ Հեռախոսի պատճենում և մուտքագրեք

պարամետրերը՝ ըստ փոխանցման տիպի:
Պատճենը խմբագրելու և պարամետրերը համաժամացնելու համար փոխանցվող կոնտակտների

ցանկից ընտրեք կոնտակտ և Ընտրանքներ

> Խմբագրել:

Փոխանցվող կոնտակտ վերացնելու համար այն ընտրեք փոխանցվող կոնտակտների ցանկից և

Ընտրանքներ

> Վերացնել:

Տվյալների փոխանցում համատեղելի սարքով

Համաժամացման համար օգտագործել Bluetooth անլար տեխնոլոգիայով կամ կաբելով միացում:

Տվյալներ ստանալու համար մյուս սարքը պետք է ակտիվացված լինի:
Տվյալների փոխանցում սկսելու համար ընտրեք Ընտրացանկ

> Պարամետրեր > Միացնելիություն >

Տվյալների փոխանցում և փոխանցվող կոնտակտը ցանկից, բացի Սերվերային համաժամացումից

կամ

ԱՀ համաժամացումից: Ընտրված տվյալները պատճենվում կամ համաժամացվում են՝

պարամետրերի համաձայն:

Համաժամացում համատեղելի ԱՀ-ից

Օրացույցից, նշումներից և կոնտակտներից տվյալներ համաժամացնելու համար Ձեր հեռախոսի

Nokia

PC Suite ծրագրակազմը տեղադրեք ԱՀ-ի վրա: Համաժամացման համար օգտագործեք Bluetooth

անլար տեխնոլոգիա կամ USB տվյալների կաբել և սկսեք համաժամացումը ԱՀ-ից:

Համաժամացում սերվերից

Հեռադիր ինտերնետային սերվերից օգտվելու համար բաժանորդագրվեք համաժամացման

ծառայությանը: Լրացուցիչ տեղեկությունների և այս ծառայության համար պահանջվող

պարամետրերի համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին: Դուք կարող եք պարամետրերը

ստանալ կազմաձևման հաղորդագրության տեսքով: Տե՛ս

«Կազմաձևման պարամետրերի

սպասարկում», էջ 10 և «Կազմաձևում», էջ 37:
Համաժամացումը Ձեր հեռախոսից սկսելու համար ընտրեք Ընտրացանկ

> Պարամետրեր >

Միացնելիություն > Տվյալների փոխանցում > Սերվերային համաժամացում: Պարամետրերից

կախված՝ ընտրեք «Հարուցվում է համաժամացում» կամ «Հարուցվում է պատճենում»:
Առաջին անգամ կամ ընդհատված համաժամացումից հետո համաժամացնելը կարող է տևել մինչև

30

րոպե:

background image

Պ ա ր ա մ ե տ ր ե ր

35

USB

տվյալների կաբել

Հեռախոսի և համատեղելի ԱՀ-ի միջև տվյալներ փոխանցելու համար կարող եք օգտագործել USB

տվյալների կաբել: USB տվյալների կաբելը կարող եք օգտագործել նաև Nokia PC Suite-ի հետ:
Հեռախոսը տվյալներ փոխանցելու կամ պատկեր տպելու նպատակով ակտիվացնելու համար

միացրեք տվյալների կաբելը: Հաստատեք, որ USB

տվյալների կաբելը միացված է: Ընտրեք ռեժիմ և

որևէ մեկը հետևյալից.
Nokia

ռեժիմ — հեռախոսի օգտագործում Nokia PC Suite ունեցող ԱՀ-ի ծրագրերի հետ փոխազդելու

համար.
Տպում և միջոցներ — հեռախոսի միացում ԱՀ-ին՝ այն Windows Մեդիա նվագարկիչի

(երաժշտություն, տեսանյութեր) հետ համաժամացնելու համար.
Տվյալների պահում — Nokia ծրագրակազմ չունեցող ԱՀ-ին միանալու և հեռախոսը որպես տվյալներ

պահելու սարք օգտագործելու համար:
USB

ռեժիմը փոխելու համար ընտրեք Ընտրացանկ

> Պարամետրեր > Միացնելիություն >

USB

տվյալների կաբել > Nokia ռեժիմ, Տպում և միջոցներ կամ Տվյալների պահում: